09:11  ,  26 փետրվարի, 2020

ՉԼ․ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի», «Լիոն» - «Յուվենտուս»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 26-ին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացնեն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» եւ ֆրանսիական «Լիոնն» ու Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

Իսպանիայի մայրաքաղաքում անցկացվելիք դիմակայությունում բուքմեյքերները կանխատեսում են «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․30 գործակցով, ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած «Ռեալինը»՝ 2․90, ոչ ոքի արդյունքինը՝ 3․80։

«Լիոն» - «Յուվենտուս» դիմակայությունում ֆավորիտն իտալական թիմն է։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 2․00 է, «Լիոնինը»՝ 4․20, ոչ ոքի արդյունքինը՝ 3․20։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս