22:46  ,  25 փետրվարի, 2020

Մուսա Դեմբելե. Չենք վախենում «Յուվենտուսից» ու Ռոնալդուից

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Յուվենտուսի» դեմ առաջիկա հանդիպման մասին:

«Մենք գիտենք, որ կարող ենք արժանի պայքար մղել «Յուվենտուսի» հետ և հաղթող դուրս գալ դիմակայությունում:

«Լիոնի» ֆուտբոլիստները չեն վախենում «Յուվենտուսից» և Ռոնալդուից: Մենք պայքարելու ենք հաղթելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու համար»,- Դեմբելեի խոսքը փոխանցում է «Լիոնի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Լիոն» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում