20:49  ,  25 փետրվարի, 2020

Սարգիս Ադամյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել (ֆոտո)

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը Մուրնաու քաղաքում փետրվարի 25-ին բարեհաջող վիրահատության է ենթարկվել:

«Հոֆենհայմի» մամուլի ծառայությունն Ադամյանի ապաքինման ժամկետի մասին տվյալներ չի հաղորդում:

Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։

View this post on Instagram

A post shared by Sargis Adamyan (@sargis_adamyan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում