18:19  ,  25 փետրվարի, 2020

Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի

Գերմանական «Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փետրվարի 25-ին վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:

«Աջ կոճի հետ կապված մշտական խնդիրների պատճառով Սարգիս Ադամյանն այսօր վիրահատության կենթարկվի Մուրնաուում»,- ասված է «Հոֆենհայմի» տարածած հայտարարության մեջ:

Սարգիս Ադամյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» լավագույն խաղացողը հունվարի հանդիպումների արդյունքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում