19:42  ,  25 փետրվարի, 2020

«Փյունիկը» պայմանագիր է կնքել ռուսաստանցի կիսապաշտպանի հետ

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» հերթական ձեռքբերումն է կատարել Հայաստանի առաջնության երկրորդ խաղաշրջանից մեկնարկից առաջ:

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 30-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ:

Դմիտրի Մալյական Մոսկվայի «Սպարտակի» սան է:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բելառուսական «Գոմելը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում