18:52  ,  25 փետրվարի, 2020

Իտալիայի առաջնության 6 հանդիպում կանցկացվի առանց հանդիսականի

Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումների մեծ մասը երկրում տարածված կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսականի, տեղեկացրել է Իտալիայի երիտասարդության և սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան:

Առանց հանդիսականի անցկացվելիք հանդիպումների թվում է նաև տուրի կենտրոնական՝ «Յուվենտուս» - «Ինտեր» հանդիպումը:

Միլանում տեղի ունենալիք Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ինտեր» - «Լուդոգորեց» հանդիպումը ևս կանցկացվի դատարկ տրիբունաներով:

Ա Սերիայի 26-րդ տուրի առանց հանդիսականի անցկացվելիք հանդիպումները.

«Ուդինեզե» - «Ֆիորենտինա»

«Յուվենտուս» - «Ինտեր»

«Միլան» - «Ջենոա»

«Սասուոլո» - «Բրեշիա»

«Պարմա» - ՍՊԱԼ

«Սամպդորիա» - «Վերոնա»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English