17:43  ,  25 փետրվարի, 2020

«Յուվենտուսի» կիսապաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Արսենալի» թիրախում

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմյեր լիգա:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Բլեզ Մատյուիդին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2017 թվականից: Ավելի վ«Սաղ ֆրանսիացի կիսապաշտպանը խաղացել է ՊՍԺ-ում, «Սենտ Էտիենում» և «Տրուայում»:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մատյուիդին մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում