16:48  ,  25 փետրվարի, 2020

Թրամփը ցանկանում է Ուայլդերին եւ Ֆյուրիին հրավիրել Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերի եւ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի չեմպիոնական մենամարտից ստացած տպավորությունների մասին։

Լաս Վեգասում տեղի ունեցած WBC վարկածով գոտու համար պայքարում տեխնիկական նոկաուտով հաղթել էր Ֆյուրին։

«Երկու մեծագույն մարտիկների մասնակցությամբ գերազանց մենամարտ էր։ Իսկապես շատ գրավիչ էր։ Հավանաբար, նրանց պետք է հրավիրենք Սպիտակ տուն։ Կարծում եմ՝ մենք դա կանենք»,- Թրամփի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ դա բռնցքամարտիկների երկրորդ մենամարտն էր։ 2018թ․ դեկտեմբերին գրանցվել էր ոչ ոքի, Ուայլդերը պահպանել էր չեմպիոնական գոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում