16:12  ,  25 փետրվարի, 2020

«Լիվերպուլը» կարող է 30 միլիոն եվրոյով ձեռք բերել Վերներին

Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է հետեւել գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների խաղին եւ կփորձի ձեռք բերել նրա տրանսֆերը ամռանը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 23-ամյա գերմանացի ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել 30 միլիոն եվրոյով։ Այդ գումարն է սահմանված ֆուտբոլիստի պայմանագրում, որը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Վերները «ՌԲ Լայպցիգի» հետ անցկացրել է 33 հանդիպում, խփել 27 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ավելի վաղ նշել էր, որ դեմ չէր լինի կարիերան շարունակել «Լիվերպուլում»՝ հաշվի առնելով Յուրգեն Կլոպի հետ աշխատելու ցանկությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում