15:40  ,  25 փետրվարի, 2020

Դարպասապահի զավեշտալի ինքնագոլը

Պարագվայի առաջնության 6-րդ տուրում գրանցվել է դարպասապահի զավեշտալի ինքնագոլ։

«Խեներալ Դիասի» դարպասապահ Գուստավո Սերդանը «Գուարենյայի» հետ հանդիպման 16-րդ րոպեին պաշտպանից ստացել է փոխանցում, մրցակիցը փորձել է խլել գնդակը, սակայն դարպասապահն ինքն է անհաջող շարժումով գնդակն ուղարկել սեփական դարպասը։

Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս