15:06  ,  25 փետրվարի, 2020

«Ռեալը» ամռանը կփորձի ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

Մադրիդի «Ռեալն» ամռանը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է The Sun-ը։

Հոլանդը հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել դորտմունդյան ակումբ 20 միլիոն եվրոյով։ Նա կնքել է 4,5 տարվա պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 29 խաղում խփել է 39 գոլ։ «Բորուսիայում» նա մասնակցել է 8 հանդիպման բոլոր մրցաշարերում եւ խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում