14:45  ,  25 փետրվարի, 2020

Թիերի Անրի․ Երազում եմ գլխավորել «Արսենալը»

Կանադական «Մոնրեալի» գլխավոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Թիերի Անրին հայտարարել է, որ երազում է գլխավորել Լոնդոնի «Արսենալը», որի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։

«Այո, իմ երազանքն է դառնալ «Արսենալի» գլխավոր մարզիչ, նաեւ երազում եմ դուրս բասկետբոլի խաղահրապարակ եւ կատարել սլեմ-դանք։ Սա ասում եմ այն իմաստով, որ պարտադիր չէ բոլոր ցանկությունների կյանքի կոչվելը։ Այդուամենայնիվ, ես երազում եմ գլխավորել «Արսենալը» եւ մնալ այդ պաշտոնում մինչեւ մահս»,- 42-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Canal Plus-ը։

Անրին մարզչական կարիերայի ընթացքում 2015-2016-ին եղել է «Արսենալի» մարզչական շտաբում, 2016-2018-ին՝ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում, 2018թ․ հոկտեմբերից 2019թ․ հունվար գլխավորել է «Մոնակոն»։ 2019թ․ նոյեմբերից Անրին «Մոնրեալի» գլխավոր մարզիչն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում