14:14  ,  25 փետրվարի, 2020

Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել «Չելսիի» հարձակվողին

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Վիլիանին, հաղորդում է Goal.com-ը։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի հետ ավարտվում է այս ամռանը։ Կողմերը բանակցում են պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, սակայն արդյունքի դեռ չեն հասել։

Վիլիանը 2013թ․ ամռանն է միացել «Չելսիին» Մոուրինյոյի օրոք։ Լոնդոնյան ակումբը նրա համար Մախաչկալայի «Անժիին» վճարել էր 35,5 միլիոն եվրո։ Մոուրինյոյի հետ Վիլիանը աշխատել է մոտ 2,5 տարի։ 2015թ․ դեկտեմբերին պորտուգալացի մասնագետը հեռացավ «Չելսիից»։

Ընթացիկ մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում