13:50  ,  25 փետրվարի, 2020

«Բավարիայի» գլխավոր մարզիչ․ Լեւանդովսկու արդյունավետությունը տպավորիչ է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարեւորել է թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն Լոնդոնի «Չելսիի» հետ առաջիկա խաղերում։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Հիմա Ռոբերտը իր կյանքի լավագույն մարզավիճակում է։ Նա ֆիզիկապես եւ հոգեբանորեն լիարժեք պատրաստ է։ Հույս ունենք, որ նա կցուցադրի նույն ֆուտբոլը «Չելսիի» դեմ խաղերում։

Լեւանդովսկին կարեւոր է մեր թիմի համար, նա հարձակման առաջատարն է, կարող է ճնշում գործադրել մրցակցի վրա, աշխատում է նաեւ պաշտպանությունում։ Նա միշտ խաղում է դրական տրամադրվածությամբ։ Լեւանդովսկու արդյունավետությունը իսկապես տպավորիչ է»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 23 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

«Չելսի» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում