01:53  ,  25 փետրվարի, 2020

«Լիվերպուլի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» «Էնֆիլդ» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:2 հաշվով:

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լիվերպուլի» հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վիյնալդումը: 12-րդ րոպեին «Վեսթ Հեմի» ֆրանսիացի պաշտպան Իսա Դիոպը խփեց պատասխան գոլը, իսկ 54-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնասի գոլն առաջ մղեց «Վեսթ Հեմին» հաշվի մեջ: 68-րդ րոպեին «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին սենեգալցի Սադիո Մանեի գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»:

Անգլիայի առաջնության 27-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 81 հնարավորից ունի 79 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Վեսթ Հեմը» 24 միավորով 18-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»՝ 3:2

Ժորժինյո Վիյնալդում, 9, Մոհամեդ Սալահ, 68, Սադիո Մանե, 81 - Իսա Դիոպ, 12, Պաբլո Ֆորնաս, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով