10:12  ,  25 փետրվարի, 2020

Պոգբա․ «Լիվերպուլն» արժանի է առաջատարի դերին

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան արժանին է մատուցել Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլին»։

«Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» ոչ մի պարտություն չի կրել, շատ առաջ է բոլորից, տիտղոսից մեկ քայլ է հետ։ Որպես «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող, չեմ ցանկանում, որ «Լիվերպուլը» դառնա չեմպիոն, բայց որպես ֆուտբոլի սիրահար եւ մարդ, որը հարգում է մրցակցին, պետք է ասեմ, որ «Լիվերպուլն» արժանի է առաջատարի դերին»,- Պոգբայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

«Լիվերպուլը» 27 խաղում վաստակել է 79 միավոր եւ երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» առաջ է 22 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդն է՝ 41 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս