00:37  ,  25 փետրվարի, 2020

Պիկե. «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում ֆավորիտ չէ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Նապոլիի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ իր թիմին չի համարում չեմպիոնության հավակնորդ:

«Նախորդ տարիներին մենք փլեյ-օֆֆ էինք դուրս եկել մրցաշարի ֆավորիտի կարգավիճակում, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է: Մենք խաղալու ենք ուժեղ մրցակցի դեմ: «Նապոլիին» հաղթելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը:

Մենք երբեք չենք մոռանա «Ռոմայից» ու «Լիվերպուլից» կրած պարտությունները: Այդ հանդիպումներն ակումբի պատմության ամենացավալի պարտություններից են: Այնուամենայնիվ, պետք է դասեր քաղենք սխալներից և առաջ շարժվենք»,- Պիկեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Նապոլի» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում