09:47  ,  25 փետրվարի, 2020

ՉԼ․ «Չելսի» - «Բավարիա», «Նապոլի» - «Բարսելոնա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 25-ին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» ու Մյունխենի «Բավարիան», իտալական «Նապոլին» ու կատալոնական «Բարսելոնան»։

Բուքմեյքերներն առաջին դիմակայությունում կանխատեսում են Գերմանիայի չեմպիոնների հաղթանակը։ «Բավարիայի» հաղթանակի գործակիցը 1․75 է։ «Չելսիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 4․30 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3․90։

«Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայությունում նախապատվությունը տրվում է Իսպանիայի չեմպիոններին։ Կատալոնական ակումբի հաղթանակի գործակիցը 2․15 է։ «Նապոլիի» հաղթանակի հնարավորությունն ունի 3․30, ոչ ոքին՝ 3․60։

Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում