00:06  ,  25 փետրվարի, 2020

Իգուաինը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը վերականգնվել է վնասվածքից և պատրաստ կլինի մասնակցել «Լիոնի» ու «Ինտերի» դեմ հանդիպումներին:

32-ամյա հարձակվողը փետրվարի 24-ին տեղի ունեցած մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում:

Իգուաինը մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ հանդիպումը, որում Իտալիայի չեմպիոնը հաղթանակ էր տարել 2:1 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում