23:14  ,  24 փետրվարի, 2020

Ազարը կարող է այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգալ

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի հարձակողական կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է վիրահատության ենթարկվել, տեղեկացնում է AS-ը:

«Ռեալում» անհանգստացած են Ազարի վնասվածքի կրկնությունից և մտածում են վնասվածքը վիրահատական միջամտությամբ բուժելու մասին:

Եթե Ազարը վիրահատության ենթարկվի, ապա ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա:

Բելգիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։ Արքայական թիմը պարտվել էր 0։1 հաշվով։ 67-րդ րոպեին Ազարին փոխարինել էր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում