22:17  ,  24 փետրվարի, 2020

Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Կավանիին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խորհուրդ է տվել իր նախկին թիմի ղեկավարությանը պայմանագիր կնքել Փարիզի ՊՍԺ-ի ուրուգայցի հարձակվող Էդինսոն Կավանիի հետ:

«Կավանին ամբողջությամբ համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային փիլիսոփայությանը:

Կավանին հրաշալի հարձակվող է, որն իսկական ռմբարկու կդառնա «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբի ղեկավարությունը պետք է անպայման ձեռք բերի նրան»,- Վան Պերսիի խոսքը փոխանցում է Sport Bible-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Կավանին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում