21:05  ,  24 փետրվարի, 2020

Իտալիայի առաջնության հանդիպումները կարող են անցկացվել առանց հանդիսականի

Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության հանդիպումներն առանց հանդիսականի անցկացնելու վերաբերյալ գաղափարին, հայտնում է Football Italia-ն:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը կարծում է, որ Ա Սերիայի հանդիպումների հետաձգումը բացասական ազդեցություն կունենա ամռանը տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությունում Իտալիայի ազգային հավաքականի մրցելույթների վրա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի պատճառով Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մեծ ֆինանսական կորուստ է ունեցել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում