20:46  ,  24 փետրվարի, 2020

Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել Պրեմյեր լիգայում

Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Մաուրո Իկարդին, որն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Փարիզի ՊՍԺ-ում, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ, տեղեկացնում է FCInterNews-ը:

«Չելսիի» ղեկավարությունը հետևում է Իկարդիի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, եթե ՊՍԺ-ն չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 19 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում