Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսիի մասին:
«Այն, ինչ անում է Մեսին խաղադաշտում, հնարավոր է անել միայն Playstation-ով: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը կարողանում է հանդիպումների ելք վճռել:
Մամուլը խորհուրդ է տալիս մեզ «Բարսելոնայի» դեմ խաղում փակել Մեսիի բոլոր ճանապարհները, սակայն ինչպե՞ս: «Բարսելոնան» միայն Մեսին չէ, և պետք է ուշադրություն դարձնենք նաև մյուս ֆուտբոլիստների վրա»,- Գատուզոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
«Նապոլի» - «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում