19:19  ,  24 փետրվարի, 2020

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավարը

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Անտոնիո Միգել Մատեո Լաոսը, տեղեկացնում է Լա Լիգայի մամուլի ծառայությունը:

VAR համակարգի պատասխանատու է նշանակվել Խոսե Գոնսալես Գոնսալեսը:

«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Լա Լիգայի 25-րդ տուրից հետո «Բարսելոնան» 55 միավորով առաջին տեղում է: «Ռեալը» ունի 53 միավոր և երկրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում