18:43  ,  24 փետրվարի, 2020

«Փյունիկը» նոր համալրում ունի

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» հերթական ձեռքբերումն է ունեցել Հայաստանի առաջնության երկրորդ խաղաշրջանի մեկնարկից առաջ:

«Փյունիկը» պայմանագիր է կնքել կոնգացի 24-ամյա պաշտպան Մֆինգի Գայ Մագեմայի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Երևանի «Ուրարտուն»: Մագեման հանդես է եկել նաև «Ռենեսանս» և «Կաբուսկորպ» ակումբներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով