17:36  ,  24 փետրվարի, 2020

Հայտնի է Ազարի ապաքինման ժամկետը

Մադրիդի «Ռեալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի հարձակողական կիսապաշտպան Էդեն Ազարը խաղադաշտից կբացակայի 2 ամսով, տեղեկացնում է El Chiringuito-ն:

Բելգիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։ Արքայական թիմը պարտվել էր 0։1 հաշվով։ 67-րդ րոպեին Ազարին փոխարինել էր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետեւանքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում