16:49  ,  24 փետրվարի, 2020

«Ֆեներբահչեի» նախագահը տրիբունայում հարձակվել է ֆանատների վրա

Թուրքիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ֆեներբահչեն» տանը 1։3 հաշվով պարտվել էր «Գալաթասարային»։

Դաշտի տերերի ֆանատները հանդիպման ավարտից հետո սկսել են հայհոյել «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչին, որը VIP օթյակից ցատկել է տրիբունա եւ հարձակվել ֆանատների վրա՝ հրահրելով բախում։

Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Գալաթասարայը» երկրորդն է, «Ֆեներբահչեն»՝ 6-րդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում