16:08  ,  24 փետրվարի, 2020

Դիեգո Սիմեոնեն՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչի թեկնածու

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մտադիր է ամռանը փոխել գլխավոր մարզիչին։ Այժմ թիմը գլխավորում է գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը, որը աշնանը հեռացված խորվաթ Նիկո Կովաչի շտաբում երկրորդ մարզիչն էր։

Գերմանական սուպերակումբը գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուների շարքում առաջինը համարում է Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, որն իսպանական թիմը ղեկավարում է 2011 թվականից։ «Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի երկարաժամկետ համագործակցության պայմանագիր կնքել նրա հետ, հաղորդում է Don Balon-ը։

Սիմեոնեի ղեկավարությամբ «Աթլետիկոն» դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում