15:42  ,  24 փետրվարի, 2020

Բելգիայի հավաքականի մարզիչ․ Էդեն Ազարը չի խաղա առնվազն 3 ամիս

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակողական կիսապաշտպան Էդեն Ազարը  չի կարողանա խաղալ առնվազն երեք ամիս։

«Մենք հրաշալի հարաբերություններ ունենք «Ռեալի» բժշկական բաժնի հետ եւ անհանգստանում ենք Էդենի համար։ Շատ ցավալի է, որ այս վնասվածքի հետեւանքով Ազարը չի խաղա տեւական ժամանակ՝ առնվազն երեք ամիս։ Ազարի նման խաղացողը միշտ պետք է խաղա»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Ռեալը» 0։1 հաշվով պարտվել էր «Լեւանտեին», Ազարը վերջնամասում փոխարինվել էր ոտնաթաթին ստացած հարվածից հետո։ Նրա մոտ ախտորոշվել է աջ սրունքի փոքր ոլոք ոսկրի ճաք։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 10 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում