15:10  ,  24 փետրվարի, 2020

Մամիկոն Ղարիբյանը՝ Նորվեգիայում անցկացված շախմատային մրցաշարի հաղթող

16-ամյա շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը նվաճել է Նորվեգիայում ավարտված «Կրագերո Ռեզորթ» միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։

Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ 6 հաղթանակ, 3 ոչ ոքի։

Մամիկոն Ղարիբյանը լրացրել է գրոսմայստերի նորմա, նաև 28 կետով բարելավել անհատական վարկանիշը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում