14:13  ,  24 փետրվարի, 2020

Գվարդիոլա․ «Ռեալն» ինձ անհավանական հիացնում է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիացմունքով է խոսել Մադրիդի «Ռեալի» մասին, որին հետ կհանդիպի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Այդ ակումբն ինձ անհավանական հիացնում է։ Նրանց ֆուտբոլիստների մի մասը բազմիցս հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում եւ մի քանի անգամ նվաճել գավաթը։

Բայց մենք նույնպես մեծ ձգտում ունենք նվաճել այդ տիտղոսը։ Պետք է 180 րոպե ցուցադրել սեփական խաղը։ Դա իսկական փորձություն է «Ռեալի» նման մրցակցի հետ դիմակայությունում։

Մենք ցանկանում ենք նմանվել «Ռեալին» եւ կրկնել նրանց հաջողությունները։ Ես ցանկանում եմ մեկնել Մադրիդ եւ խաղից հետո ասել, որ ցույց տվեցինք մեր իսկական խաղը։ Այսպիսի մրցաշարերում դա է ամենակարեւորը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում