12:12  ,  24 փետրվարի, 2020

Դե Բրույնե․ Իհարկե, «Ռեալն» է ֆավորիտը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։

«Իհարկե, «Ռեալն» է ֆավորիտը։ Նրանք բոլորից շատ են հաջողություն ունեցել Չեմպիոնների լիգայում։ Բայց մենք կձգտենք խաղալ մեր ֆուտբոլը եւ գործել հարձակողական ոճում, կձգտենք ճնշման տակ պահել մրցակցին, անցկացնել լավ հանդիպում եւ հուսալ, որ կհասնենք հաղթանակի։

Եթե չնվաճենք ՉԼ-ի գավաթը, դարձյալ կասեն, որ «Մանչեսթեր Սիթիում» անհաջողակներ են։ Սա մի մրցաշար է, որի տիտղոսը մեր ակումբը երբեք չի նվաճել։

Մենք կմեկնենք Մադրիդ, որպեսզի հաղթանակով վերադառնանք»,- Դե Բրույնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում