02:05  ,  24 փետրվարի, 2020

Հենրիխ Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ էր (ֆոտո)

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակը «Լեչեի» նկատմամբ Իտալիայի առաջնության 25-րդ տուրում։

«Կարեւոր հաղթանակ էր թիմային վստահության համար։ Շարունակենք նույն ոգով»,- գրել է Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս