02:01  ,  24 փետրվարի, 2020

ՊՍԺ-ի հաղթանակը՝ 4։3

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալեց «Բորդոյին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։3 հաշվով։

ՊՍԺ-ի կազմում աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, բրազիլացի կիսապաշտպան Մարկինյոսը՝ դուբլի հեղինակ, ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

ՊՍԺ-ն 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» նկատմամբ։ «Բորդոն» 12-րդն է՝ 35 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 4։3 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 25, Մարկինյոս, 45+2, 63, Կիլիան Մբապե, 69 - Հվան Ու Չո, 18, Պաբլո, 45+6, Ռուբեն Պարդո, 83

Հեռացում՝ Նեյմար (ՊՍԺ), 90+3, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով