10:10  +04,  24 փետրվարի, 2020

«Բարսելոնան» 5 տարվա պայմանագիր է առաջարկել Լաուտարո Մարտինեսին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին առաջարկել է հինգ տարվա պայմանագիր, տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով, չհաշված հնարավոր բոնուսները, հաղորդում է gazetta.it-ը։

Կատալոնական ակումբը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 111-130 միլիոն եվրո։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 21 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս