09:11  ,  24 փետրվարի, 2020

#SportLifeVlog. #Roma2020-ը՝ Արթուր Ալեքսանյանի եւ Գեւորգ Ղարիբյանի չեմպիոնությամբ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #SportLifeVlog-ի հերթական թողարկումը, որը նվիրված է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, Հայաստանի նվաճած 5 մեդալներին, պատմում Արթուր Ալեքսանյանի (97 կգ)  եւ Գեւորգ Ղարիբյանի (60 կգ) չեմպիոնությունների, Կարապետ Չալյանի (77 կգ), Կարեն Ասլանյանի (67 կգ) եւ Արսեն Հարությունյանի (61 կգ) բրոնզե մեդալների մասին:

Լուսինե Շահբազյանը «Զվարթնոց» օդանավակայանում մասնակցել է Եվրոպայի չեմպիոնների եւ մեդալակիրների դիմավորմանը, հանդիպել նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի միակ մեդալակրին՝ Արսեն Հարությունյանին:

Լուսինե Շահբազյանը մասնակցել է նաեւ 2019 թվականի 10 լավագույն մարզիկների պարգեւատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին նախագահական նստավայրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում