23:21  ,  23 փետրվարի, 2020

«Սեւիլիան» հաղթեց եւ բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվեց «Խետաֆեին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Աչքի ընկան արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը, բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդոն եւ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Սեւիլիան» 43 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ 10 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից»։ «Խետաֆեն» չորրորդն է՝ 42 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Խետաֆե» - «Սեւիլիա»՝ 0։3 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 43, Ֆերնանդո, 67, Ժյուլ Կունդե, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում