22:53  ,  23 փետրվարի, 2020

«Ռոմայի» հաղթանակը, Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը․ NEWS.am Sport Live՝ Հռոմից (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» տանը խաղաց «Լեչեի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։ 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո 13-րդ րոպեին հաշիվը բացեց թուրք կիսապաշտպան Ջենգիզ Ունդերը։ 37-րդ րոպեին Մխիթարյանն ինքը գրավեց «Լեչեի» դարպասը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի փոխանցումից հետո։ 70-րդ րոպեին Ջեկոն հաշիվը դարձրեց 3։0։ 10 րոպե անց մայրաքաղաքային թիմի առավելությունը մեծացրեց սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը։ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 42 միավորով 5-րդն է, «Լեչեն» ունի 25 միավոր եւ 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» - «Լեչե»՝ 4։0 (տեսանյութ)

Ջենգիզ Ունդեր, 13, Հենրիխ Մխիթարյան, 37, Էդին Ջեկո, 70, Ալեքսանդր Կոլարով, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում