19:51  ,  23 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Վուլվերհեմփթոնի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Ուոթֆորդին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը եւ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 41 միավորով բարձրացավ 5-րդ տեղը:

«Վուլվերհեմփթոնը» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտուի դուբլի եւ մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսի գոլի շնորհիվ առավելության հասավ «Նորվիչ Սիթիի» նկատմամբ եւ 39 միավորով բարձրացավ 8-րդ տեղ:

«Ուոթֆորդը» 24 միավորով նախավերջինն է, «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 18 միավոր:

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոթֆորդ»՝ 3:0 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 42, 11մ, Անտոնի Մարտիալ, 58, Մեյսոն Գրինվուդ, 75

«Վուլվերհեմփթոն» - «Նորվիչ Սիթի»՝ 3:0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 19, 30, Ռաուլ Խիմենես, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով