09:46  ,  24 փետրվարի, 2020

Մաուրիցիո Սարի. «Յուվենտուսի» նպատակը չեմպիոնի տիտղոսն է, ՉԼ-ի գավաթը երազանք է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Չեմպիոնների լիգայում հաղթողի կոչումը նվաճելու համար կարեւորել է հաջող լինելու գործոնը:

«Մեր նպատակը Իտալիայի չեմպիոնի տիտղոսն է, իսկ Չեմպիոնների լիգայի գավաթը երազանք է: Կյանքում երբեմն լավ է գնալ երազանքի հետեւից՝ չհասնելով նպատակների իրագործմանը:

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի խնդիրն այն է, որ հանդիպումները քիչ են, եւ յուրաքանչյուրը կարող է դառնալ վճռորոշ: Գավաթակիր է դառնում ոչ միայն լավագույնը, այլեւ ամենահաջողակը»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը «Յուվենտուսը» ֆրանսիական «Լիոնի» հետ կանցկացնի փետրվարի 26-ին Ֆրանսիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում