15:26  ,  23 փետրվարի, 2020

Իտալիայի առաջնության եւս մեկ հանդիպում տեղափոխվեց կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Տորինո» - «Պարմա» հանդիպումը եւս չեղարկվեց Իտալիայի հյուսիսային շրջաններում կորոնավիրուսի բազմաթիվ դեպքերի հետեւանքով, հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը: Խաղը պետք է տեղի ունենար փետրվարի 23-ին Թուրինում:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել էր Լոմբարդիայում եւ Վենետոյում մարզական միջոցառումների հետաձգման մասին:

Տեղափոխված միջոցառումներից են նաեւ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի երեք հանդիպում՝ «Վերոնա» - «Կալյարի», «Ատալանտա» - «Սասուոլո», «Ինտեր» - «Սամպդորիա»։ Այս հանդիպումները նախատեսված էին փետրվարի 23-ին։

Սիրողական եւ երիտասարդական լիգաներում չեղարկվել է 42 հանդիպում։ Բ Սերիայում տեղի չի ունենա «Ասկոլի» - «Կրեմոնեզե» խաղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով