18:22  ,  23 փետրվարի, 2020

Էդեն Ազարի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին հարցականի տակ է

Մադրիդի «Ռեալի» հարձակողական կիսապաշտպան Էդեն Ազարի մասնակցությունը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին հարցականի տակ է, հաղորդում է AS-ը։

Բելգիացի ֆուտբոլիստը ոտնաթաթի վնասվածք է ստացել «Լեւանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում։ Արքայական թիմը պարտվել էր 0։1 հաշվով։ 67-րդ րոպեին Ազարին փոխարինել էր բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է ընդամենը 10 հանդիպման։ 29-ամյա ֆուտբոլիստը առաջնության սկզբում երեք հանդիպում բաց էր թողել ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, նոյեմբերից էլ չէր խաղացել ոտքի ոսկրի միկրոճաքի հետեւանքով։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում