Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը Լաս Վեգասում տեղի ունեցած վարկանիշային 10-ռաունդանոց մենամարտում պուերտոռիկացի Սուբրիել Մատիասի նկատմամբ հաղթանակը նվիրել է ռուսաստանցի Մաքսիմ Դադաշեւի հիշատակին։
«Ես չեմ կարող չնվիրել այս հաղթանակը հավաքականում իմ ընկեր Մաքսիմ Դադաշեւին եւ նրա ընտանիքն։ Քեզ համար, իմ ընկեր։ Շնորհակալություն իմ թիմին»,- Ինստագրամում գրել է 31-ամյա Պետրոս Անանյանը, որը ծնվել է Հայաստանի Աբովյան քաղաքում, այժմ ապրում է Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում։
Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսին Մատիասի հետ մենամարտից հետո ուղեղի այտուցի հետեւանքով Մաքսիմ Դադաշեւը մահացել էր ԱՄՆ-ում։
View this post on Instagram
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում