12:26  ,  23 փետրվարի, 2020

Անանյանը հաղթել է Մատիասին, որի հետ մենամարտից հետո մահացել էր Դադաշեւը

Ռուսաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը Լաս Վեգասում տեղի ունեցած վարկանիշային 10-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ  հաղթել է պուերտոռիկացի Սուբրիել Մատիասին։

Անանյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 15 հաղթանակ, կրել 2 պարտություն, 2 մենամարտ էլ ավարտել ոչ ոքի։ Մատիասը կրեց առաջին պարտությունը կարիերայում։ Նա ուներ 15 հաղթանակի շարք։

Հիշեցնենք, որ 2019թ․ հուլիսին Մատիասի հետ մենամարտից հետո ուղեղի այտուցի հետեւանքով հիվանդանոցում մահացել էր ռուսաստանցի Մաքսիմ Դադաշեւը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում