11:07  ,  23 փետրվարի, 2020

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի առաջնության 3 հանդիպում այսօր տեղի չի ունենա

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է Լոմբարդիա եւ Վենետո մարզերում մարզական միջոցառումների ժամանակավոր արգելքի մասին, հաղորդում է Football Italia-ն։ Պատճառը կորոնավիրուսի բազմաթիվ դեպքերն են։

ՏԵղափոխված միջոցառումներից են նաեւ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի երեք հանդիպում՝ «Վերոնա» - «Կալյարի», «Ատալանտա» - «Սասուոլո», «Ինտեր» - «Սամպդորիա»։ Այս հանդիպումները նախատեսված էին փետրվարի 23-ին։

Սիրողական եւ երիտասարդական լիգաներում չեղարկվել է 42 հանդիպում։ Բ Սերիայում տեղի չի ունենա «Ասկոլի» - «Կրեմոնեզե» խաղը։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության առաջատարը չեմպիոն «Յուվենտուսն» է, որը 25 խաղում վաստակել է 60 միավոր։ Եռյակում են նաեւ «Լացիոն» (56) ու «Ինտերը» (54), որոնք մեկական հանդիպում քիչ են անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English