14:15  ,  23 փետրվարի, 2020

Մոուրինյո․ Չունենք հարձակվող, մյուսներն էլ հոգնած են

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Չելսիից» կրած 1։2 հաշվով պարտությունը Անգլիայի առաջնության 27-րդ տուրում։

«Շատ հպարտ եմ մեր խաղացողներով, քանի որ ցուցադրեցինք առավելգույնը, սակայն մենք չունենք հարձակվող, մյուսներն էլ հոգնած են, շատ ծանր է։ Այսպիսի պայմաններում մենք շատ լավ խաղացինք։ Ես գոհ եմ։  

Մարտավարությամբ վերահսկում էինք տարածությունը։ Մրցակիցը մեզ պատժեց մեր անհատական սխալների պատճառով»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Չելսին» 44 միավորով չորրորդ տեղում է, «Տոտենհեմը» հետ է 4 միավոր եւ 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 15, Մարկոս Ալոնսո, 48 - Անտոնիո Ռյուդիգեր, 89, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում