01:44  +04,  23 փետրվարի, 2020

«Միլանը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Միլանը» Ֆլորենցիայում մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

56-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը։

62-րդ րոպեին շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ֆիորենտինայի» բրազիլացի պաշտպան Դալբերտը։

84-րդ րոպեին չիլիացի կիսապաշտպան Էրիկ Պուլգարը հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ «Ֆիորենտինային» փրկելով պարտությունից։

«Միլանը» 36 միավորով 7-րդ տեղում է, «Ֆիորենտինան» 13-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 1։1 (տեսանյութ)

Էրիկ Պուլգար, 84 - Անտե Ռեբիչ, 56

Հեռացում՝ Դալբերտ («Ֆիորենտինա»), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ