22:18  ,  22 փետրվարի, 2020

Լիոնել Մեսիի ռեկորդը

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Էյբարին» չորս գոլ խփելու շնորհիվ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պոկերների քանակով դարձավ «Բարսելոնայի» ռեկորդակիրը։ Նա Իսպանիայի առաջնություններում ձեւակերպեց 5-րդ պոկերը եւ այդ ցուցանիշով գերազանցեց ակումբի նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսին (4 պոկեր)։

Մեսին նախկինում երկուական անգամ պոկերի հեղինակ է դարձել 2011-2012, 2012-2013 թվականների առաջնություններում եւ 2017-2018 թվականի առաջնությունում։

Լա Լիգայի պատմության մեջ պոկերների քանակով Մեսիին գերազանցում են «Աթլետիկի» նախկին հարձակվող Տելմո Սարան (8) եւ «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (7)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում