Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, հաղորդում է Goal.com-ը։
ՊՍԺ-ի ղեկավարությունը համաձայն է բարձրացնել 28-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը, որն այժմ շաբաթական մոտ 600 հազար եվրո է։
Նեյմարի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։
Անցած ամռանը Նեյմարը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», սակայն ակումբների բանակցությունները արդյունք չտվեցին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում